Չինաստանում հայտնաբերվել է ամենաերիտասարդ ծխողը. ծխախոտի սիրահարը Լյան Լյան անունով 2,5 տարեկան տղա է, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Տյանցզին մեգապոլիսում ապրող փոքրիկը ծխել սկսել է մեկ տարի առաջ: Այժմ նա օրական ծխում է մեկ տուփ ծխախոտ: Ըստ aysor.am-ի՝ պարզվել է, որ վատ սովորույթը երեխայի մոտ առաջացել է ծնողների շնորհիվ: Լյան Լյանը լույս աշխարհ է եկել ճողվածքով: Քանի որ վաղ հասակում նրան վիրահատելը շատ վտանգավոր էր, բժիշկները որոշել են սպասել, մինչեւ փոքրիկը մեծանա: Տղան մշտապես տառապում էր սուր ցավերից: Սրտացավ հոր որոշմամբ երեխան սկսել է ծխել, որպեսզի մոռանա տանջանքները: Տղան այնքան է վարժվել նոր «ցավազրկողին», որ ծխախոտից հրաժարվել չեն կարողանում նրան ստիպել անգամ ծնողները: