Ըստ FHM ամսագրի՝ աշխարհի ամենասեքսուալ կանանց տասնյակում առաջին տեղը արդեն երկրորդ տարին շարունակում է զբաղեցնել «Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը (լուսանկարում): Նրան հետեւում են Ջեսիկա Ալբան, Սքարլետ Յոհանսոնը, Ջեսիկա Բիլը, Մեդելին Զիման, Ադրիանա Լիման, Էլիշա Գուտենբերգը, Հեյդի Մոնտագը, Էնն Հետեուեյը, իսկ տասնյակը եզրափակում է Կետի Պերրին:
«Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը դարձել է երկրորդ կինը, ով վարկանիշի գոյության ողջ պատմության ընթացքում կարողացել է 2 տարի անընդմեջ մնալ առաջին տեղում: Այդպիսի արդյունքի առաջինը հասել էր Ջենիֆեր Լոպեսը՝ 2001թ. եւ 2002թ.:
FHM-ը Ֆոքսի մասին գրել է. «Երկրի վրա կա 6 մլրդ մարդ, որից 3-ը՝ կանայք: Եվ նրանից հետո, երբ 10 մլն-ը քվեարկել է, FHM-ի ընթերցողները Մեգան Ֆոքսին կրկին հայտարարել են աշխարհի ամենասեքսուալ կին»:
Մեգան Ֆոքսի մասնակցությամբ հաջորդ ֆիլմը լինելու է հրաձիգ Ջոն Հեկսի մասին կոմիքսների էկրանավորումը: Ֆիլմի գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմից հետո: Նկարահանումները սկսվել են այս տարվա ապրիլին: