Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմություն՝ վեկտորին

Հունիս 25,2009 00:00

Խուսափելով ՆԱՏՕ-ի զորավարժություններում Հայաստանի մասնակցությունից՝ Սերժ Սարգսյանը ցուցաբերել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վեկտորի նկատմամբ իր հակվածությունը: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի եւ ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին: «Ես շատ դրական եմ գնահատում Հայաստանի այդ դիրքորոշումը, մասնավորապես՝ հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի դիրքորոշումը, ով իր գործողություններով խուսափել է «Cooperative Lancer/Cooperative Longbow» զորավարժություններում Հայաստանի մասնակցությունից, որոնք կայացել են Վրաստանի տարածքում մայիս-հունիս ամիսներին՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում»,- նշել է նա: Օստրովսկու կարծիքով, դրանով Հայաստանի նախագահը ցուցաբերել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վեկտորի նկատմամբ իր հակվածությունը: Ինչը հատուկ ընդգծվել է նրանով, որ Հայաստանի նախագահը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդաժողովին՝ պաշտպանելով Արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին Կազմակերպության ընդհանուր որոշումը: «Ինչ վերաբերում է ԱԱՀՈՒ փաստաթղթերի ստորագրմանը Մինսկի չմասնակցելուն, ապա դա ոչ մի կերպ կասկածի տակ չի դնում Մոսկվայում հասած պայմանավորվածությունները: Բացի այդ, ես համոզված եմ, որ Մինսկը մոտ հեռանկարներում կմիանա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթին: Ես համոզված եմ, որ այն էմոցիոնալ գործողությունները, որը կատարել է Լուկաշենկոն, րոպեական էմոցիաներ են, որոնք չեն խանգարի Ռուսաստանի եւ Բելառուսի ռազմավարական միությանը»,- ամփոփել է Օստրովսկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել