Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնում էլ են քիչ հավաքում

Հունիս 25,2009 00:00

Արագածոտնի մարզխորհրդի նիստում մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին հողի հարկի հավաքագրումը կազմում է 71,5 %: Առանձին համայնքներ անցել են 100 %-ի սահմանը: Բայց կան համայնքներ, որոնք վատթարագույն վիճակում են: 20%-ի սահմանագիծը չեն հատել Արագածոտն, Կարբի, Սաղմոսավան, Օրգով, Ջրամբար, Գեղարոտ, Ծիլքար, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Ջամշլու, Կանիաշիր, Սիփան համայնքները:

«Առավոտը» տեղեկացրել է, որ Հայաստանի 920 համայնքներից եւ ոչ մեկը հանրային իրազեկման միջոցները արդյունավետ չի օգտագործում: Այս մասին խոսվել է Արագածոտնի մարզպետարանում: ՏԻՄ վարչության պետ Ս. Հովսեփյանը ասել է, թե համայնքապետարանների մեծ մասում բացակայում են տեղեկատվական վահանակները, որոնցում պետք է պարտադիր փակցվեն համայնքապետերի եւ ավագանիների որոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել