Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԻՔԸ ՓԱԽԵԼ ԷՐ

Հունիս 25,2009 00:00

Երեկ «Առավոտ» էին եկել Կոտայքի մարզի բնակիչներ՝ ազգությամբ եզդի Ջեմա Ազոյանի ընտանիքի անդամները: 60-ամյա Ջ. Ազոյանն ասաց, որ 3 օր է, ինչ փախեփախի մեջ են, քանի որ Գողթ գյուղի բնակիչները հետապնդում եւ սպառնում են իրենց: Նախ, նրանք այս ընտանիքից պահանջել են հորթ, ապա գառ, ու երբ անասնապահությամբ զբաղվող, 10 «նաֆար պահող» ընտանիքն ընդդիմացել է, ապտակել եւ ջարդել են Ջեմայի որդու՝ Կանաթի ատամները:

Գողթեցիները շրջափակել են ընտանիքին, որը գյուղից 40 կմ հեռավորության վրա գտնվող սարն է բարձրացել: Սակայն Ազոյանների ընտանիքի փախուստի պահին տեղաբնակները կրակել են նրանց ետեւից, ջարդել են նրանց «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը, երեկվա դրությամբ, ջարդված-ընկած էր գյուղապետարանի շենքի դիմաց:

Նրանք դիմել են նաեւ ՀՀ-ում Եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանին, որպեսզի վերջինս դիմի ոստիկաններին ու դատախազին, պատճառված վնասի՝ բարոյական եւ նյութական հատուցման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել