Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ զոհվել էին «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Գեղամ Խանդիլյանն ու Արամ Միսկարյանը։ Ծայրահեղ ծանր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը։ Նրան վիրահատել էին Էջմիածնի հիվանդանոցում եւ ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Երեկ, բարեբախտաբար, նա ուշքի է եկել (թեեւ մամուլի որոշ միջոցներում միանգամայն այլ տեղեկություններ էին տարածվում)։ Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն էր։ Նշենք, որ նա ամուսնացած է, ունի 2 երեխա եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի որդին է։