Երեկ օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: Այդ առնչությամբ «Առավոտը» փորձեց ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանից ճշտել, արդյոք նման բան եղե՞լ է: Վ. Իսահակյանը մեր հարցին պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»: