Երեկ տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներման կիրառմամբ ազատ է արձակվել եւս 4 քաղբանտարկյալ: Այսպես՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը: Վերջինս դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ի դեպ, նրա հայրը՝ «Տրոս» անունով ավելի հայտնի Համլետ Հովհաննիսյանը, մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրգործով մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ եւ գտնվում է հետախուզման մեջ: Երեկ «Սեւան» ՔԿՀ-ից ազատ են արձակվել նաեւ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչներ Մկրտիչ եւ Արմենակ Աբրահամյանները, որոնք դատապարտվել են նախկինում գործող ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ «զանգվածային անկարգություններին» մասնակցելու համար, իսկ «Էրեբունի» ՔԿՀ-ից՝ ՀԺԿ անդամ Սամվել Կարապետյանը: Այսպիսով, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները դարձան 23-ը: