Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիս 24,2009 00:00

\"\"Ատլետիկայի Հայաստանի հավաքականը համեստ մասնակցություն ունեցավ Բոսնիայում անցկացված մարզաձեւի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում, որտեղ պայքարում էին 13 երկրներ: Նրանց բոլորի նպատակը առաջին երկու տեղերից մեկը գրավելն էր, որպեսզի հաջորդ տարի մեկ աստիճան վեր գտնվող առաջնությունում հանդես գալու իրավունք ձեռք բերեն: Հասկանալի է, մեր թիմին դա անել չի հաջողվել: Ընդհանուր պայքարում Հայաստանը գրավել է 8-րդ հորիզոնականը: Իսկ բաղձալի նպատակին հասել են Իսրայելն ու Մոլդովան:

Սակայն մեր թիմում հաջող մրցելույթներ են եղել անհատական պայքարում: Մասնավորապես, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վահրամ Փահլեւանյանը հավասարը չի ունեցել տղամարդկանց հեռացատկում, իսկ կանանց պայքարում Հայկանուշ Բեգլարյանը եռացատկում գրավել է երկրորդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել