Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը ազգային հավաքականնե րի անդամներ են

Հունիս 24,2009 00:00

\"\"«Առավոտի» հունիսի 16-ի համարում տեղեկացրել էինք, որ հուլիսի 1-12-ը Բելգրադում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերին մեր հանրապետությունը մասնակցելու է չորս մարզաձեւում եւ ընդհանուր առմամբ մրցասպարեզ է մտնելու 14 մարզիկ:

Այժմ մեր մարզիկները նախապատրաստական վերջին մարզումներն են անցկացնում, որոնց ավարտից հետո հունիսի 30-ին մեկնելու են մրցավայր: Սակայն մեր ուսանողական մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը Բելգրադ է մեկնելու մի քանի օր շուտ, որպեսզի մասնակցի Խաղերի նախօրեին կայանալիք Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:

Երեկ պարոն Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են Բելգրադում պաշտպանելու մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը: «Ձյուդոիստներ Անուշ Հակոբյանը, Հակոբ Առաքելյանը, Ռոբերտ Վարդանյանը, Համբարձում Տոնոյանը եւ Արթուր Սրապյանը, թեքվանդոիստներ Մաքսիմ Սահակյանը, Լեւոն Փաշաբեզյանը եւ Արման Երեմյանը, խոցասուսերակիրներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Արթուր Կարապետյանը, սեղանի թենիսիստներ Մուրադ Ասատրյանը, Գարեգին Մկրտչյանը եւ Մեսրոպ Ղուկասյանը»,- թվարկեց պատվիրակության ղեկավարը եւ ավելացրեց, որ նշված բոլոր մարզիկներն էլ առանց բացառության իրենց մարզաձեւերում Հայաստանի ազգային հավաքականների անդամներ են եւ միջազգային մրցումների մասնակցության փորձ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել