Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ «ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ» ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Հունիս 23,2009 00:00

\"\"Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետ Իռլինգ Լայեն (աջից) Վիլնյուսում, որն այս տարի արժանացել է «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կոչվելու պատվին, հունիսի 19-ին կայացած քաղաքապետերի համաժողովին ներկայացել է իր հոմոսեքսուալիստ ամուսնու՝ Յենս Օլսենի ընկերակցությամբ: Այդպիսով, նա որոշել է իր բողոքն արտահայտել, իր խոսքերով՝ «Լիտվայում միասեռականների ծանր դրության կապակցությամբ»: Լայեն ասել է, որ ամուսնու ուղեկցությունը նախապես պլանավորած չէր ավելի քան 30 քաղաքապետերի մասնակցությամբ ընթացող համաժողովին, սակայն իր այդ քայլով նա ցանկացել է ընդգծել, որ ինքն «ամուսնական կապերով կապված է տղամարդու հետ»: Օսլոյի հոմոսեքսուալիստ քաղաքապետի դժգոհությունն էր հարուցել մասնավորապես այն, որ Վիլնյուսի քաղաքապետ՝ պահպանողական Վիլյուս Նավիցկասը անթույլատրելի է համարել «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք-2009»-ի կենտրոնում գեյ-շքերթների անցկացումը: Լայեն պնդում է, որ Լիտվայում միասեռականները ենթարկվում են խտրական վերաբերմունքի, ոտնահարվում են նրանց իրավունքները եւ, ընդհանուր առմամբ, նրանք ավելի վատ վիճակում են գտնվում, քան բալթյան մյուս երկրների նրանց «համախոհները»: Իր հերթին Վիլնյուսի քաղաքապետն ասել է, որ չի պատրաստվում վիճաբանության մեջ մտնել իր նորվեգացի գործընկերոջ հետ: Իսկ քաղաքապետերի հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները, սեռական փոքրամասնությունների եւ ընդհանրապես սեռական խնդիրների հարց չի բարձրացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել