Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԵՐԱՇՏԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Հունիս 23,2009 00:00

\"\"Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը օրերս դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան երաշտից տուժած Կալիֆոռնիայի հովիտը հայտարարել աղետի գոտի: Դա կօգնի նահանգին հավելյալ ֆինանսական օգնություն ստանալ դաշնային բյուջեից: Շվարցենեգերը հիշեցրել է, որ Կալիֆոռնիայի հովիտը Միացյալ Նահանգների ամենազարգացած գյուղատնտեսական շրջաններից է, եւ երաշտը կարող է պատճառ դառնալ գործազրկության կտրուկ աճի: «Ջրի բացակայությունը նշանակում է աշխատանքի բացակայութուն, իսկ աշխատանքի բացակայության արդյունքն այն է, որ մարդիկ չեն կարողանում կերակրել իրենց ընտանիքները»,-հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետը: Նախնական գնահատականներով, երաշտի պատճառով Կալիֆոռնիայի հովտում կարող է առանց աշխատանքի մնալ մինչեւ 70 հազար մարդ: Նահանգի իշխանությունները դեռեւս 2009-ի փետրվարին են արտակարգ իրավիճակ հայտարարել, քանի որ երաշտը այդ նահանգում տեւում է արդեն երեք տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել