2009 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ անձանց եւ կազմակերպությունների ցուցակում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի անունները: Պաշտոնական տվյալներով, ցուցակում ներառված է 205 հավակնորդ, որից 33-ը՝ կազմակերպություն:
Այդպիսով, Խաղաղության նոբելյան մրցանակի համար այս տարի կպայքարեն ռեկորդային թվով թեկնածուներ: Նախորդ ռեկորդը եղել էր 2005-ին, երբ հավակնորդների ցուցակը բաղկացած էր 199 մարդուց եւ կազմակերպություններից: Թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, սակայն կազմակերպությունները, որոնք թեկնածու են ներկայացրել, իրավունք ունեն ցանկության դեպքում բացահայտելու իրենց առաջ քաշած թեկնածուի անունը: