Yapi Kredi թուրքական բանկն անցել է ռուբլով հաշվարկների Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է Zaman թերթը, ֆինանսական կառույցի ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ պատրաստի հագուստի արտահանողների պահանջների վրա հիմնվելով, որոնց ձեռնտու է ռուս հաճախորդների հետ հաշվարկների այդ սխեման, գրում է tert.am-ը։ Ինչպես ասվում է բանկի հայտարարությունում, այն ընկերությունները, ովքեր առեւտրային հարաբերությունների մեջ են ՌԴ-ի հետ, կկարողանան բացել ռուբլու հաշվարկներ Yapi Kredi-ում, հաշվիների վրա դրամային փոխանցումների գործողություններ իրականացնել, վճարովի հանձնարարականներ ուղարկել եւ փոխանակել ռուսական արժույթն այլ դրամական միավորներով։ Նշենք, որ փոխանցումներն իրականացվելու են Yapi Kredi Bank Moscow բանկի ռուսական մասնաճյուղի միջոցով։ Ապրիլ ամսին ռուբլու հաշվարկների հետ կապված ծառայություններն առաջին անգամ Թուրքիայում սկսել է մատուցել երկրի ամենախոշոր բանկերից մեկը՝ Garanti-ն։