Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն հուսադրում է

Հունիս 23,2009 00:00

Երեկ Համաշխարհային բանկը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ հերթական կանխատեսումը, որի համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ-ի անկումն այս տարի կազմելու է 2,9 %: Նշենք, որ նախորդ անգամ ՀԲ-ն կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում՝ 1,7 %-ով: Ըստ ՀԲ-ի, չնայած ռեցեսիան ավելի խորն է, քան կանխատեսվել է ավելի վաղ, սակայն արդեն աշխարհը մտնում է դանդաղ տնտեսական աճի շրջան:

ՀԲ-ի հրապարակման համաձայն, ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության անկումը կկազմի 6%, իսկ 2011-ին կունենանք 1% տնտեսական աճ: Ռուսաստանում այս տարի սպասվում է 7,5% տնտեսական անկում, ԱՄՆ-ում՝ 3%, իսկ եվրոպական երկրներում՝ 4,5%: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի աճին, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն 2010-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել