Շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւը Լենինգրադյան փողոցը դարձրել էր անանցանելի: Մոտ 3 ժամ, փողոցում կուտակված անձրեւաջրերի պատճառով, վարորդները չէին կարողանում նորմալ երթեւեկել: Նշենք, որ նման դեպքերը այս փողոցում կրկնվում են գրեթե յուրաքանչյուր անձրեւից հետո: Բանն այն է, որ փողոցում տեղադրված ջրատարների քանակը բավական չէ կուտակված անձրեւաջուրը հեռացնելու համար: Բացի այդ, դրանք հաճախ խցանված են լինում, ինչն էլ ջրի կուտակման պատճառ է դառնում: