Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Հունիս 23,2009 00:00

\"\"

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, հոծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանների դահլիճներից, նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված թվով 15 քաղբանտարկյալներին, այդ թվում՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին, Սուրեն Սիրունյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Քրիստափոր Էլազյանին, Գեւորգ Ղազարյանին, Վարդան Ղավալբաբունցին, նաեւ մինչեւ «Մարտի 1»-ը կալանավորված Սմբատ Այվազյանին, Աշոտ Զաքարյանին եւ Հովհաննես Հարությունյանին:
Նրանք բոլորն ազատ են արձակվել ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա, թեեւ համարում են, որ իրենց ազատության համար պարտական են իրենց զինակիցներին ու Հայաստանի պայքարող քաղաքացիներին: Քաղբանտարկյալներին Սարյանի արձանի մոտ դիմավորեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարդացեք

Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել