Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԱԲՈՒԽ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ»՝ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Հունիս 20,2009 00:00

Երեկ մինչ ՀՀ Ազգային ժողովը կքննարկեր համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկության տեքստը, «ինքնաբուխ հնարահավաք» էին կազմակերպել մայրաքաղաքի բնակիչները: Նրանք ԱԺ ուշադրությունն էին հրավիրում համաներման մի քանի սկզբունքների վրա: Հանրահավաքի մասնակիցներից ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի կարծիքով, իրենց ընկերների (նկատի ունի մարտի 1-ի դեպքերի հետ կապված անազատության մեջ հայտնվածներին) նկատմամբ պետք է արդարացման որոշում լինի, այլ ոչ թե՝ համաներման: Հանրահավաքի մասնակիցներից Գայանե Կիրակոսյանի ամուսինը 2-րդ խմբի հաշմանդամ է եւ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նրան հետաքրքրում էր, թե ԱԺ-ն կընդգրկի՞ իր ամուսնուն համաներման ցուցակում: Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ Գյումրիից եկած Վահան Խաչատրյանն էր, որի եղբայրը արցախյան հերոսամարտի մասնակիցներից է: Ի դեպ, համաներման համար առաջարկվել էր ընդգրկել եւ այս խմբին, մարդկանց, որոնք մասնակցել են մարտական գործողությունների, ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն: ԱԺ-ն պահպանող ոստիկանները մի քանի անգամ դիմեցին «ինքնաբուխ» հանրահավաքի մասնակիցներին՝ դադարեցնել հանրահավաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել