Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ

Հունիս 20,2009 00:00

Երեկ ոստիկանության Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժանմունքում Տուֆաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախնական տեղեկատվության, Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար Հ. Մխիթարյանը, «անձնական այլ դրդումներից» ելնելով, Երեւանի բնակիչ Գ. Լաբրաջյանին տրամադրել է համայնքի տարածքում վարձակալական հիմունքներով 4 հա հողատարածք՝ դրանով իսկ խախտելով սահմանված կարգը: Ըստ սահմանված կարգի՝ համայնքի ղեկավարը պետք է վարձակալության համար հայտարարեր մրցույթ, ինչը չի արել: Փոխարենը 2008թ. դեկտեմբերի 22-ին կազմել է կեղծ փաստաթուղթ՝ հողատարածքի վարձակալման մրցույթի անցկացման վերաբերյալ եւ այն 2008թ. դեկտեմբերի 24-ին ներկայացնելով Արթիկի նոտարական գրասենյակ՝ Ս. Լաբրաջյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Նույն օրը վարձակալության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի՝ Արթիկի տարածքային ստորաբաժանումում:

Կատարվում է նախաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել