Ավստրալիայում ոստիկանները սպանել են մի տղամարդու էլեկտրաշոկային ատրճանակի՝ «թազերի» կրակոցների միջոցով: 39-ամյա Անտոնիո Գալեանոյի սպանության փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Զոհվածի վրա կրակել են 28 անգամ: «Թազերները» ոստիկաններին հնարավորություն են տալիս անզգայացնել իրավախախտներին էլեկտրականության միջոցով. էլեկտրահարվելու արդյունքում մարդու մկանները ժամանակավորապես տեղի են տալիս: Նման գործիքներ կիրառվում են մի շարք երկրներում, սակայն իրավապաշտպանները պնդում են, որ «թազերները» շատ ավելի վտանգավոր են, քան ընդունված է կարծել:
Էլեկտրաշոկային ատրճանակի կրակոցը կարող է մարդուն սպանել՝ սրտի նոպա առաջացնելով: ԱՄՆ-ում եւ Կանադայում տեղեկություններ են հաղորդվել հարյուրավոր մահերի մասին, որոնք կարող էին այս կամ այն կերպ կապված լինել էլեկտրաշոկերի հետ, սակայն պաշտոնապես հաստատված է էլեկտրաշոկի կիրառման միայն մի քանի մահացու դեպքերի մասին:
Միեւնույն ժամանակ պարբերաբար տեղեկություններ են ստացվում այդ զինատեսակի չարաշահումների մասին: Անցնող շաբաթ նմանատիպ մի սկանդալ հասունացավ Մեծ Բրիտանիայում: Եթեր սփռվեց մի տեսանյութ, որում ոստիկանները էլեկտրաշոկային ատրճանակներով գնդակահարում են գետնին ընկած մի տղամարդու: