Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեստապո»-ում խորհրդային լրտեսը «բացահայտվեց»

Հունիս 20,2009 00:00

\"\"Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը գաղտնազերծել է «գեստապո»-ում ծառայող խորհրդային գործակալ Վիլլի Լեմանին վերաբերող արխիվային նյութերը:

Հունիսի 22-ին՝ Հիշատակի եւ սգո օրը, այդ նյութերը փոխանցվելու են Տեոդոր Գլադկովին, որն աշխատում է լրտեսի մասին գրքի վրա: Ըստ հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Իվանովի, 1941 թվականի առաջին կեսի ընթացքում Լեմանը բազմիցս հաղորդել է խորհրդային հետախույզներին տեղեկություններ այն մասին, որ ֆաշիստական Գերմանիան պատրաստվում է հարձակվել Խորհրդային Միության վրա: 41-ի հունիսի 19-ին նա իր բեռլինյան գործակալներին հայտնեց պատերազմը սկսելու հստակ ամսաթիվը եւ ժամը: Լեմանը հավաքագրվել է խորհրդային հետախուզության կողմից 1929 թվականին, 33-ին դարձել է նացիստական կուսակցության անդամ, իսկ մեկ տարի անց համալրել է «էս-էս»-ի շարքերը: Գերմանական արդյունաբերական ձեռնարկություններում նա ղեկավարում էր հակահետախուզությունը եւ ԽՍՀՄ էր ուղարկում տեղեկություններ հակառակորդի նոր զինտեխնիկայի մասին: 1942-ին Լեմանին ձերբակալել ու գնդակահարել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել