Երեկ ՀՀ խորհրդարանը հավանություն տվեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու առաջարկությանը, որից հայաստանյան ընդդիմությունը հեչ էլ ոգեւորված չէ: «Իշխանությունները կազմակերպեցին «Մարտի 1»-ը, մարդկանց գնդակահարեցին, անմեղ մարդկանց լցրեցին բանտերը, հիմա էլ համաներում են հայտարարում: Եթե խոսում ենք համերաշխության մասին, ապա Սերժ Սարգսյանը դա անելու համար նախ՝ պետք է ողջ հայ ժողովրդից ներողություն խնդրեր, խոստանար, որ կբացահայտի մարտիմեկյան սպանդի բոլոր հեղինակներին: Ա՛յ, դա կլիներ համերաշխություն: Թե չէ՝ անմեղ մարդկանց համար համաներում հայտարարելու համերաշխությունը ո՞րն է: Ասենք, տանենք Սամվել Նիկոյանին մի երկու տարի նստացնենք, հետո համաներում անենք ու ասենք, որ համերաշխությո՞ւն է, հա՞»,- նկատեց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
Կարդացեք