Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԸ՝ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Հունիս 19,2009 00:00

Ըստ panorama.am-ի, չորեքշաբթի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պատվին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Սիրիայի նախագահը, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես՝ արվեստի, երաժշտության, բժշկության, արհեստագործության եւ այլ բնագավառներում: Այս անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին եւ ռասայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների եւ ազգերի հակամարտության ակունքը»: Սիրիայի նախագահի ասելով, այդ կողմնակալ եւ անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների եւ հակամարտությունների ծագմանը, ինչը անհեթեթ է 21-րդ դարում: Նախագահ ալ-Ասադն, առանց ավելորդ օրինակներ փնտրելու, մատնանշել է հայ-սիրիական դարավոր առնչություններն ու ջերմ հարաբերությունները, ապա ընդգծել, որ երկու ժողովուրդների համատեղ կրած բազմաթիվ փորձությունները «կրում են հանդուրժողականության արժեքներ՝ ապացուցելով, որ մշակույթների եւ կրոնների միջեւ երկխոսությունը, միաձուլումը, զանազանությունն ու համերաշխությունը հարստացնում են համամարդկային արժեքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել