Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԵՔՍ-ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԳՈՐԾ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հունիս 19,2009 00:00

2001-ին նախկին գնդապետ Նիկոլայ Ռանցեւը Կիպրոսից ստացավ իր աղջկա դին: Լիմասոլ քաղաքի ոստիկանությունը հավատացնում էր, որ 20-ամյա աղջիկն իր կյանքին վերջ է տվել կղզի գալուց 7 օր անց: Սակայն ՌԴ-ում կատարված դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ դա սպանություն է:

Չնայած Կիպրոսի իշխանությունների դիմադրությանը, Ռանցեւը որոշեց սեփական հետաքննություն անցկացնել: Այսպիսով, առաջին անգամ Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է մտել սեքս-թրաֆիքինգին զոհ դարձած աղջկա գործ՝ «Ռանցեւն ընդդեմ Կիպրոսի», գրում է yandex.ru-ն:

«2-րդ կուրսից հետո Օքսաննան թերթում հայտարարություն գտավ՝ Կիպրոսի «Նոլեուս Աֆանասիուս» կազմակերպությունում ռուսալեզու թարգմանիչ աշխատելու մասին: Նա դիմել էր այդ կազմակերպությանը եւ միանգամից դրական պատասխան ստացել: Ինձ շատ զարմացրեց այդ փաստը,- ասում է Նիկոլայ Ռանցեւը:- Կիպրոս գնալուց անմիջապես հետո նրանից վերցրել էին անձնագիրը եւ տարել «Զիգոս» գիշերային ակումբի տիրոջ՝ կավատ Մարիուսու Աֆանասիուսի մոտ: Աղջկաս պարտադրել էին արտասահմանցիներին հրապուրել եւ սեռական ծառայություններ մատուցել: Թռիչքից հետո աղջիկս զանգեց ինձ, սակայն այդ մասին ոչինչ չասաց: Իսկ 7 օր հետո նա այլեւս չկար»: Կիպրոսից նա ստացավ իր միակ դստեր դին, իսկ հետո պաշտոնապես հայտարարվեց, որ աղջիկը 5-րդ հարկի պատշգամբից իրեն վայր էր նետել: Քրգործը այդպիսով փակվել էր: Սակայն փաստաթղթերին կցված նկարներից պարզվել էր, որ տունը պատշգամբ չուներ: Իրականում ակումբի տերը Օքսաննային տարել էր իր գործընկեր Մարիո Պսեւդոտիի տուն, «կոտրելու» նպատակով ծեծի ենթարկել, ապա առավոտյան նետել պատուհանից: Աղջիկը չէր մահացել: Հանցագործները նրան բարձրացրել էին սենյակ ու 50 րոպե անց նորից ցած նետել:

Այս ութ տարիների ընթացքում երկու ինֆարկտ եւ ինսուլտ տարած թոշակառու գեներալի արցունքները չշարժեցին մեղադրողի գութը: Գործը փակված համարվեց: Միայն այժմ, Ռանցեւի՝ Եվրոպական դատարան դիմելուց հետո, նրանք որոշել են գործին ընթացք տալ: Գործով ներգրավվել են փորձառու փաստաբաններ՝ Ստրասբուրգից: «Միայն թե սիրտս դիմանա եւ կարողանամ լսել դատավճիռը,- ասաց Նիկոլայ Ռանցեւը,- ախր 8 տարի է անցել աղջկաս մահվանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել