Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսում կյանք կա

Հունիս 19,2009 00:00

Վաշինգտոնում գտնվող «Մարսի անոմալիաների հետազոտման կենտրոնի» նախագահ Էնդրյու Դ. Բեզիագոն հայտարարել է, որ NASA-ն ոչ միայն թաքցնում է Մարսում առկա կյանքի մասին տեղեկությունները, այլեւ իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում կարմիր մոլորակի փխրուն էկոհամակարգի համար: Նշենք, որ Էնդրյու Բեզիագոյի տեսությունը հիմնված է Մարսի մակերեսի լուսանկարների վրա, որոնք կատարվել են Spirit մարսագնացի կողմից: Ըստ գիտնականի` այդ լուսանկարներում հստակ երեւում են ոչ միայն կացարաններ եւ կուլտային կառույցներ, այլեւ հումանոիդների՝ 5 եւ կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք երբեւիցե բնակվել են այնտեղ: Կենդանիների անհայտ տեսակներին գիտնականն արդեն անուն է տվել: Օրինակ, Մարսի կենդանիներից մեկին անվանել է սենդակ: Բեզիագոն համոզված է, որ շատ վաղուց Մարսում եղել է Հին Եգիպտոսի քաղաքակրթության կարգի համակարգ: Այժմ Մարսի էկոհամակարգն աստիճանաբար վերականգնվում է, եւ ըստ tert.am-ի՝ գիտնականը կոչ է անում աշխարհի առաջատար տիեզերական տերություններին՝ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, դադարեցնել Մարսի ուսումնասիրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել