Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերեբրոյի» շիկահերը չի երգելու

Հունիս 19,2009 00:00

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, մեծ անակնկալ է եղել հայտնի «Սերեբրո» տրիոյից միակ շիկահեր երգչուհու հեռանալը: 26-ամյա Մարինա Լիզորկինային այժմ փոխարինում է ոմն Նաստյա Կարպովա: Մինչ այդ բամբասանքներ էին տարածվել, թե իբր Մարինան վիճել է խմբի պրոդյուսեր Մաքս Ֆադեեւի հետ, ոմանք էլ պնդում էին, թե ինքնակամ է հեռացել՝ իմանալով իր անսպասելի հղիության մասին: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի», Մարինայի հեռանալու պատճառն այլ է. նա պարզապես որոշել է հրաժարվել երգչուհու կարիերայից, որովհետեւ ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ նկարչուհի: Մարինան հայտարարել է, որ այդ որոշմանն է հանգել օրերս հաջողությամբ կայացած իր անհատական գեղանկարչական ցուցահանդեսից հետո: Ինչ վերաբերում է «Սերեբրոյին», արդեն նախկին երգչուհու խոսքով, այս խմբի հետ իրեն միայն ջերմ հիշողություններ են կապում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել