Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղաշարժ չկա

Հունիս 19,2009 00:00

Հայաստանի եւ Արցախի միջեւ մարզական ոլորտում 2009/2012 թթ. համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլը զարգացնելու նպատակով խաղադաշտեր կառուցելու համար ՀՖՖ-ի կատարած 40 միլիոն դրամ ներդրման մասին:

Ակամա հիշեցինք շվեյցարացի գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Հրաչ Կապրիելյանի՝ տարիներ շարունակ Արցախում ֆուտբոլի պահպանման ու զարգացման հոգսերն իր ուսերին կրելու մասին հավաստիացումները եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հակառակ պնդումները:

Առիթն օգտագործելով՝ փորձեցինք հարցի շուրջ հնարավոր առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Հայրապետյան-Կապրիելյան հակամարտության կողմ չհանդիսացող ու, թերեւս, ամենաշահագրգիռ պաշտոնյայից՝ հենց ԼՂՀ սպորտի ղեկավարից: Եվ ահա, թե նա ինչ ասաց: «Ժամանակին պայմանագրով Ստեփանակերտի քաղաքային ստադիոնը 25 տարով տրվել է շվեյցարացիներին եւ ֆուտբոլն ամբողջությամբ նրանց ձեռքում էր: Սակայն վերջին շրջանում նրանք թիմն էլ չէին կարողանում պահել: Վերջերս այդ հարցը միասին քննարկեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Պայմանավորվեցինք ֆուտբոլը փոխադրել պետական կառույցի միջոցների վրա, իսկ ստադիոնի պահպանման ծախսերը թողնել նրանց»:

Եվ ի՞նչ, հիմա ստադիոնում կատարվող աշխատանքներում դրական տեղաշարժ կա՞: «Ճիշտն ասած՝ ոչ»,- եղավ Ռազմիկ Հովսեփյանի կարճ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել