Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկյանը Թբիլիսիում առաջատարների մեջ է

Հունիս 19,2009 00:00

Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի «Թբիլիսիի գավաթ 2009» մրցաշարը, որին մասնակցող 209 շախմատիստներից 29-ը կրում է գրոսմայստերի կոչում:

Մրցաշարում Հայաստանը ներկայացված է 10 հոգով: Անցկացված երեք տուրից հետո միայն հաղթանակներ են տոնել 11 գրոսմայստերներ: Նրանց մեջ է նաեւ Արման Փաշիկյանը, որն այս մրցաշարին անպայման մասնակցելու նպատակով բաց թողեց շախմատի Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ տուրը: Նա երեկ կայացած չորրորդ տուրից առաջ լրացուցիչ գործակիցներով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Գեւորգ Հարությունյանը 2,5-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 12-րդ եւ 31-րդ հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել