Երեկ ավարտվեց ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի համար մեկնարկած 12 շաբաթանոց բժշկական վարժանքը: Իր բնույթով եզակի այս վարժանքներն առաջին անգամ են անցկացվում ՀՀ զինված ուժերում:
Վարժանքի դաշտային փուլը տեղի ունեցավ հունիսի 16-ին՝ Բալահովիտի զորավարժարանում, որի նպատակը, ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանի, առաջին բուժօգնության երեք փուլերի համակցումն է՝ անմիջական կրակի ժամանակ, դաշտային բուժօգնություն եւ վիրավորների ցամաքային ու օդային տարհանումը: Պարապմունքներին իրական բնույթ հաղորդելու համար ներգրավվել էին նաեւ ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:
Երեկ նախկին մայրաքաղաքային գնդում բժշկական վարժանքի մասնակիցները հանդիսավոր արարողության ժամանակ ստացան ավարտական վկայականներ: