Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 19,2009 00:00

ՀՀ նախագահն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009 թ. ապրիլ-հունիս ամիսներին 2009 թ. պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր կզորակոչվեն արական սեռի ՀՀ այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի եւ համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում:

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ եւ ազատ հայրենիքի քաղաքացին եւ զինվորը լինելու բարձր կոչումը:

Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել