Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՀԱՆՋԵՑ

Հունիս 19,2009 00:00

\"\"

Թուրքիան «մարտավարական հետքայլ» կատարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում կատաղի հակազդեցության պատճառով. «Reuters»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Թուրքական կողմը հետքայլ կատարեց, սակայն դա 180 աստիճանով շրջադարձ չէ: Հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի»,- նշել է Սեմնեբին: Նրա կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայում թեժ բանավեճերի առարկա դարձավ. «Ինձ թվում է, որ բանավեճն ավելի թեժ եղավ, քան սպասվում էր»: Հավելել է, թե շատ կարեւոր է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ առաջացած «դադարը» երկար չձգվի, քանի որ կա խթանը կորցնելու ռիսկ: Սակայն, չնայած դրան, ըստ Սեմնեբիի՝ ոչինչ չի վկայում, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը փոխվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել