Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հունիս 18,2009 00:00

«Առավոտի» հունիսի 16-ի «Մերժվել է Բադալյանի միջնորդությունը» հրապարակման արձագանքը

«Հրապարակման մեջ մի քանի կետեր կան, որոնք, կարծում եմ, պարզաբանման կարիք ունեն:

1. Բացարձակապես իրականության հետ կապ չունի ինձ վերագրվող այն պնդումը, թե իբր ես ասել եմ՝ «Ինչու եք խաբել ինձ»: Ես այդպիսի բան չեմ ասել ոչ քննիչներին, ոչ էլ «Առավոտի» թղթակցին, եւ դա իմ խոսքը չէ: Ես ոչ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունեի այստեղ գալով եւ այսօր էլ չունեմ: Հետեւաբար, որեւէ մեկն ինձ չէր կարող խաբել այդ առումով, եւ ես էլ խաբված չէի կարող լինել: Առավել եւս, որ ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ նաեւ այս դիմումներս են մերժելու եւ ես եկել եմ՝ ուղղակի սպառած լինելու հայաստանյան ներքին իրավական ընթացակարգը՝ վերպետական ատյաններին դիմելու հնարավորություն ստանալու համար:

2. Ես արդեն ուղիղ 9 տարի ունեմ արդարացվածի իրավական կարգավիճակ. 2000թ. հունիսի 27-ին իմ հանդեպ քրեական գործը կարճվել է արդարացման հիմքով՝ ՀՀ քրդատօրի հոդված 35-ի 2-րդ մասով: Ուստի ճիշտ չեմ համարում ինձ շարունակաբար նախկին կասկածյալ ներկայացնելու որոշ լրատվամիջոցների ստերեոտիպային մոտեցումը: Մոտեցում, որն իմ նկատմամբ բացասական հասարակական կարծիք ձեւավորելու եւ այն ամրապնդելու քաղաքական խնդիր է լուծում՝ հստակ ընդգծված քաղաքական նպատակներով:

3. Ես ՀՀ գլխավոր դատախազությանը դիմել եւ ինձնից գրավոր ներողություն եմ պահանջել ոչ թե որպես տուժող, ինչպես նշվում է «Առավոտի» հրապարակման մեջ, այլ որպես արդարացված, ելնելով ՀՀ քրդատօրի հոդված 66-ի 10-րդ կետով՝ արդարացվածին վերապահված իրավունքից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել