Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքով շրջվում են դեպի Հայաստա՞ն

Հունիս 18,2009 00:00

Անցած շաբաթ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում աչքի ընկած մեր մարզիկներին պարգեւատրելիս ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ Հայաստանում արվում է հնարավոր ամեն բան՝ մեր երկրի մարզական հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար եւ այդ աշխատանքներն առաջին պտուղներն են տալիս: Եվ որպես ասվածի ապացույց, ընդգծեց տարբեր միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցության սերտացումն ու խորացումը: Դրա արդյունքում Երեւանում անցկացվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, սեպտեմբերին Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստները կժամանեն Հայաստան եւ կորոշեն Հին աշխարհամասի չեմպիոններին ու մեդալակիրներին:

ՀԱՕԿ-ի նախագահը լուրջ հույսեր ունի, որ եկող եւ հաջորդ տարիներին Երեւանում կարող են անցկացվել նաեւ ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի, ըմբշամարտի, բռնցքամարտի մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ, մեր հենակետային մարզաձեւերից օլիմպիական վարկանիշային մրցաշարեր: Այս ամենի շուրջ, Գագիկ Ծառուկյանի խոսքերով, միջազգային մարզական այդ կառույցների ղեկավար մարմինների հետ նախնական համաձայնություն ձեռք է բերված, եւ աշխատանքները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել