Երեկ աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բոսնիա, որտեղ մասնակցելու է հունիսի 20-21-ին անցկացվելիք Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությանը: Նպատակը 13 երկրների հետ թիմային մրցապայքարում 1-2-րդ տեղ գրավելն է, քանի որ միայն նրանք են հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու իրավունք ձեռք բերելու:
Տղաներից որոշակի ակնկալիքներ կան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, նիզականետորդ Մելիք Ջանոյանից եւ հեռացատկորդ Արսեն Սարգսյանից, իսկ աղջիկների մեջ հիմնական սպասումները կապվում են երկու դիսցիպլիններում (հեռացատկ եւ եռացատկ) իրեն վստահ զգացող Հայկանուշ Բեգլարյանի հետ: Հայկանուշն այս տարի հաղթող է ճանաչվել Իրանում անցկացված միջազգային մրցաշարում: