Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների 24 ձյուդոիստներ վաղվանից մինչեւ հունիսի 29-ը համատեղ ուսումնամարզական հավաքների են մեկնում Ծաղկաձոր: Հրավիրված են երկու տարիքային խմբերի բոլոր առաջատարները:
Մեծահասակները նախապատրաստվում են օգոստոսի վերջին Ռոտերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշրջանն ավելի հագեցած է լինելու մեր երիտասարդների համար, որոնք սեպտեմբերին հանդես են գալու առաջին անգամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հասկանալի է, որ երիտասարդ ձյուդոիստները ցանկանում են իրենց արդյունքներով չզիջել բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին: Դրա համար այս հավաքից հետո նրանց համար նախատեսված է մասնակցություն մի շարք միջազգային մրցաշարերի, որոնք անցկացվելու են Չեխիայում, Գերմանիայում եւ Թուրքիայում:
Իսկ ահա հանրապետության պատանի ձյուդոիստներն այս օրերին Աբովյանում են: Շուտով նրանք կմեկնեն Սլովենիա՝ այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնություն (հունիսի 25-29):