Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրասպանը կարոտում է մորը

Հունիս 18,2009 00:00

17-ամյա Դենիել Պետրիչը՝ ԱՄՆ Օհայո նահանգից, որը 2007թ. հոկտեմբերին կրակել է ծնողների վրա, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Պետրիչը սպանել էր մորը եւ վիրավորել էր հորը այն բանի համար, որ վերջիններս նրա ձեռքից խլել էին իր սիրած խաղի տեսասկավառակը: Մեղադրող կողմը պահանջում էր ցմահ ազատազրկում, սակայն դատարանը հաշվի առավ Դենիելի հոր՝ Մարկ Պետրիչի ցուցմունքները, ըստ որոնց՝ որդին զղջում է արածի համար եւ «կարոտում է մորը». «Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչն է նրան դրդել նման սարսափելի արարքի»: Քննությունը պարզել է, որ Դենիելը ծնողներից գողացել է հոր չհրկիզվող պահարանի բանալին, հանել է այնտեղից իրենից «բռնագրաված» սիրելի սկավառակը, ինչպես նաեւ՝ հոր ատրճանակը, այնուհետեւ դեռահասը մտել է ծնողների սենյակ եւ կրակ բացել, որի արդյունքում Պետրիչի մայրը տեղում մահացել է, իսկ հայրը՝ վիրավորվել է գլխից: Դատավճիռ ընդունած դատավորը նշել է, որ Դենիելն այնքան էր տարված խաղով, որ վստահ էր, թե իրական կյանքում մարդիկ մահանում են ճիշտ այնպես, ինչպես տեսախաղում: Մյուս կողմից դատավորն ընդգծել է, որ գործի հանգամանքները վկայում են հանցագործության դիտավորյալ եւ նախապատրաստված լինելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել