Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

Հունիս 18,2009 00:00

Հայ երեխաներին օտար լեզուները մայրենիից հեշտ են տրվում

Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք օտար լեզուների միասնական պետական քննությունների արդյունքների մասին: Ըստ այդմ, անգլերենի քննության դիմում-հայտ էր ներկայացրել 8220 մարդ, որից քննությանը մասնակցել է 7929-ը (բացակա՝ 291): Միասնական քննության միջին գնահատականը եղել է 13,9, իսկ ավարտականինը՝ 15,4: Անգլերենից 17,5-20 միավոր է հավաքել 1707 երեխա կամ՝ քննությանը մասնակցածների 21,53%-ը: Ընդ որում, անգլերենից 20 միավոր է հավաքել 103 շրջանավարտ: 13,5-17,25 միավոր է հավաքել 2888 երեխա (36,42%), 7,5-13,25 միավոր է հավաքել 2908 հոգի՝ մասնակիցների 36,68%-ը: Իսկ դրական շեմը հաղթահարել չի կարողացել 426 մասնակից, որը կազմում է 5,37%:

Ֆրանսերենից դիմում-հայտ ներկայացրած 443 հոգուց քննությանը մասնակցել է 429-ը: Միասնական քննության միջին գնահատականը 16,5-ն է, իսկ ավարտական քննության միջինը՝ 17,6-ը: 17,5-20 միավոր է հավաքել 205 դիմորդ (47,79%), 13,5-17,25 միավորի ձգել է 169 հոգի (39,39%), իսկ 7,5-13,25 միավոր է հավաքել 51 երեխա՝ 11,89%: Դրական շեմը չի հաղթահարել 4 շրջանավարտ՝ մասնակիցների 0,93%-ը: Իսկ 20 միավորի արժանացել է ընդամենը 4 երեխա:

Գերմաներեն լեզվից դիմում-հայտ է ներկայացրել 534 դիմորդ, որից քննություն է հանձնել 516-ը: Միասնական քննության միջին գնահատականը 14,5-ն է, ավարտականինը՝ 15,8-ը: 17,5-20 միավոր հավաքած երեխաները եղել են 128 հոգի (մասնակիցների 24,81%), 13,5-17,25 միավոր է հավաքել 232 շրջանավարտ՝ 44,96%-ը, 7,5-13,25 միավորի արժանացել է 130 հոգի (25,19%), 26 հոգի՝ մասնակիցների 5,04%-ը, չի կարողացել հաղթահարել դրական շեմը, 20 միավորի ձգել է միայն 1 մասնակից:

Իսպաներենի համար դիմած 18 շրջանավարտներն էլ մասնակցել են քննությանը: Միջին գնահատականը այս քննության արդյունքում եղել է 17,1-ը, 20 միավոր ստացել է 3 դիմորդ, իսկ ամենացածր բալը՝ 9,5-ն է եղել, որը հավաքել է միայն 1 դիմորդ:

Իտալերենի քննությանը նույնպես բացակայող չի եղել՝ 10-ից 10-ն էլ մասնակցել է: Սակայն 20 միավոր ոչ մեկը չի հավաքել, ամենաբարձր՝ 18,75 միավորը հավաքել է 1 դիմորդ, ամենացածր՝ 11,25 միավորը՝ նույնպես 1 հոգի: Միջին բալը այս քննությունից եղել է 15,7-ը:

Պարսկերեն քննություն հանձնել է դիմում- հայտ ներկայացրած 2 հոգուց 2-ը: Նրանցից մեկը հավաքել է 19,25 բալ, մյուսը՝ 15:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել