Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացիր ավտոմեքենայից

Հունիս 18,2009 00:00

\"\"

Հունիսի 12-ին, առավոտյան ժ. 9-անց 30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ վթարի է ենթարկվել Իջեւանից Երեւան մեկնող «Գազել» միկրոավտոբուսը: Մեքենան գյուղի դպրոցի մոտ մեծ արագությամբ փորձել է վազանցում կատարել, սակայն առջեւից ընթացող «Ժիգուլին» փակել է վազանցի ճանապարհը: Միկրոավտոբուսը ջարդել է ճանապարհաեզրի բետոնե հենասյունը, բախվել գետափնյա, սողանքի պատճառով լքված, քանդման ենթակա տների պատին եւ շրջվել: Ութ ուղեւորները եւ վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորները տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ ուղեւորներից մեկի պարանոցը լրջորեն վնասվել է: Սույն երթուղու վարորդների խոսքերով, վթարի պատճառը եղել է այն, որ երիտասարդ վարորդը շտապել է շուտ հասնել Դիլիջան եւ «տիրանալ» այնտեղից Երեւան մեկնող ուղեւորներին: Նույն աղբյուրի վկայությամբ՝ այս վարորդը անցյալ տարի Հովք գյուղում բախվել էր ճանապարհին գտնվող էշին, ապա՝ ծառին: Ի դեպ, ջահել վարորդը շարունակում է նույն երթուղում աշխատել՝ հիմա արդեն «Ֆորդ» միկրոավտոբուսով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել