Լրահոս
Օրվա լրահոսը

15 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՏԱՐԱԾՎԻ

Հունիս 18,2009 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին է ուղարկել առաջարկություն «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի նախաձեռնության մեջ փոփոխություն կատարելու մասին: Պատգամավորը նշել է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում պետք է քննարկվի Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, ինչը ներառում է նաեւ քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց ազատ արձակումը՝ իր առաջարկներն ընդունելու դեպքում նրանց ցանկը կդառնա առավել ընդգրկուն: Զարուհի Փոստանջյանն առաջարկում է համաներումը կիրառել նաեւ «Քրեական օրենսգրքի» 112-րդ հոդվածով, 178 հոդվածի 3-րդ մասով, 200 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 235 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 238 հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 258 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 262-րդ 2-րդ եւ 3-րդ մասերով, 316 հոդվածի 2-րդ մասով: Թվարկված են 15 անուններ, որոնց առաջադրված են այդ հոդվածներով մեղադրանքներ: Այդ անձինք են՝ Սասուն Միքայելյանը, որի վերաբերյալ դեռ չկա դատավճիռ, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները, որոնք դատապարտվել են 2 տարի ազատազրկման, Հարություն Ուռուտյանը, որը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Մուշեղ Սաղաթելյանը, որը դատապարտվել է 5 տարի ազատազրկման, Արամ Բարեղամյանը, որը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Հայկ Գեւորգյանը, որը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, Շմավոն Գալստյանը, Մարատ Մուշեղյանը եւ Վանուշ Դավթյանը, որոնք դատապարտվել են 3 տարի 6 ամիս ազատազրկման, Արա Հովհաննիսյանը, որը դատապարտվել է 9 տարի ազատազրկման, Արմեն Խուրշուդյանը եւ Գաբրիել Գաբրիելյանը, որոնք դատապարտվել են 7 տարի ազատազրկման, Ֆելիքս Գեւորգյանը, որը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման, եւ Վրեժ Նիկոլյանը՝ դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Եթե Զարուհի Փոստանջյանի առաջարկը չընդունվի՝ նրանց նկատմամբ չի կիրառվի համաներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել