Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ

Հունիս 17,2009 00:00

2009-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մի շարք խոշոր հարկատուների մոտ արձանագրվել է ապրանքի իրացումից ստացված հասույթի ցուցանիշի նվազում: Մասնավորապես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Քաղ Պետրոլ սերվիսի» եւ «Մաքուր երկաթի գործարանի» հասույթը ընդհանուր առմամբ նվազել է մոտ 9,2 մլրդ դրամով:

Ներմուծման ծավալները եւս շարունակում են անկում ապրել: Այս տարվա ապրիլ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, այն նվազել է 22,1 %-ով եւ կազմել է ընդամենը 44,5 մլրդ դրամ: Այսպես, «Արմենիա միջազգային օդանավակայան», «Միկմետալ» եւ «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունները միասին ներմուծել են մոտ 0,8 մլրդ դրամի ապրանք՝ նախորդ տարվա նույն ամսվա 4,6 մլրդ դրամի փոխարեն: Արդյունքում՝ ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարները նվազել են 29,3%-ով: Այս տվյալները երեկ հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն: Աղբյուրի տեղեկացմամբ, միայն երեք խոշոր կազմակերպությունների` «Մաքուր երկաթի գործարանի», «Արմենիան Քափըր Փրոգրամի» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից արտահանման ծավալները նվազել են 5,3 մլրդ դրամով:

Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով նշված ժամանակահատվածում խոշոր հարկատուների կողմից վճարվել է 19,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0,7 մլրդ դրամով: Այսպես, միայն «Հարավկովկասյան երկաթուղի», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, բյուջե պակաս հարկային վճարումներ է կատարվել 3,2 մլրդ դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել