Այն ծնողներին, որոնց երեխաները սովորում են Pechersk School International էլիտար դպրոցում, սպասվում է տհաճ անակնկալ: Այս դպրոցը, որի սաները փաստացի Ուկրաինայի ողջ էլիտայի զավակներն են, տեղակայված է Կիեւի կենտրոնում: Մի տարօրինակ տնային աշխատանք երեխաների մոտ շոկ է առաջացրել: Առաջադրանքի բնույթը հետեւյալն էր՝ բերել Ադոլֆ Հիտլերին պաշտպանելու 68 պատճառ: Ու որպեսզի ֆյուրերի ոգուն հաղորդակից լինեն, երեխաներից դպրոցում պահանջում են բարեւել նացիստների պես: Նշենք, որ դպրոցում նաեւ մի հսկա պաստառ է փակցված նացիստական առաջնորդի նկարով: Այն երեխաները, որոնք հրաժարվում են կատարել համապատասխան աշխատանքներն այս թեմայով՝ պատժվում են: Օրինակ, այդ դպրոցի սան Լինան հրաժարվել է մտնել նացիստական բովանդակությամբ պաստառներով ու գրություններով «զարդարված» դասարան՝ ստանալով նկատողություն տնօրենից: «Թեկուզ հեռացնեն դպրոցից, ներս չեմ մտնի: Ախր Հիտլերի օրոք իմ հասակակիցները զոհվել են գազախցիկներում, ինչպե՞ս կարելի է այդ մարդուն մեծարել»,- ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ասել է աղջիկը: Ուսուցիչներից մեկն էլ նշել է, թե իբր դպրոցականներին ծանոթացնում են ֆաշիստական ու նացիստական գաղափարների հետ՝ այն նպատակով, որ հետո բացատրեն, թե որքան վատ է դա. «Այդպիսով, նրանք ֆաշիզմի պատվաստում են ստանում՝ ընդդեմ ֆաշիզմի»: Ուկրաինացի բիզնեսմեն Գարիկ Կորոգոդսկին ԶԼՄ-ներին հայտարարել է. «Ես հպարտ եմ, որ իմ որդին չի մտել ֆաշիստական սիմվոլիկայով դասարան»:
Ծնողները պարզել են, որ Pechersk School International դպրոցը գործում է առանց լիցենզիայի եւ գրանցված է որպես մասնավոր ՍՊԸ: Թե ինչպես է այդ ՍՊԸ-ին իրավունք տրվել պետական նմուշի վկայական հանձնել իր շրջանավարտներին, առայժմ Ուկրաինայի կրթության նախարարությունում դժվարանում են պատասխանել: