Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքն Աստծո պարգեւն է

Հունիս 17,2009 00:00

Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում աբորտներին: qahana.am կայքում Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսն այս հարցի վերաբերյալ ասել է. «Մարդկային կյանքը մարդու կողմից չի ստեղծվել, դրա համար էլ նրա սեփականությունը չէ: Կյանքն Աստծո պարգեւն է, եւ մենք պետք է նրա առջեւ հաշվետու լինենք, թե ինչպես ենք տնօրինում այդ պարգեւը: Մենք մեր կյանքի կամ էլ մեր մարմնի տերը չենք ու չենք կարող դրանք տնօրինել հանուն զվարճությունների եւ քմահաճույքների: Մարդկային կյանքը սրբություն է, եւ այն պետք է հարգել: Մեր եկեղեցում չկան այդ հարցի վերաբերյալ բարոյական ձեւակերպված կանոններ: Մենք հատուկ որոշումներ չենք ընդունել եւ պաշտոնական հայտարարություններ չենք արել յուրաքանչյուր բարոյական հիմնախնդրի կապակցությամբ: Բայց մեր եկեղեցին իր հավատացյալներին համոզում է հարգել կյանքի սուրբ բնույթը եւ հենց սկզբից չդիմել վիժեցմանը, որն ընդհատում է այդ կյանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել