Hillcrest Labs ընկերությունը սկսել է Loop յուրօրինակ մանիպուլյատորի վաճառքը, որը նախատեսված է «հեռուստացույցին միացված համակարգիչ-մեդիակենտրոնների հետ միասին» օգտագործելու համար։
Առանց լարի սարքավորումը ստեղծվել է օղակաձեւ կորպուսի տեսքով, այն հագեցած է չորս կոճակներով եւ գործարկման անիվով։
Ըստ tert.am-ի՝ Loop-ի օգնությամբ կարելի է կայքերով շրջել, համակարգչային շնորհանդեսներ ցուցադրել եւ նույնիսկ սովորական էկրանային ստեղնաշարի միջոցով տեքստ մուտքագրել։ Նշենք, որ սարքավորումը հագեցած է ձեռքի դողի կայունացման համակարգով, որը համապատասխանեցվում է յուրաքանչյուր օգտատիրոջը։
Loop-ը սնվում է AA կարգի երկու մարտկոցներից, համակարգչի հետ տվյալների փոխանակությունը կատարվում է USB ընդունիչի միջոցով։ Նորաստեղծ սարքավորման տրամագիծը կազմում է մոտավորապես 120 մմ, քաշը՝ մոտավորապես 140 գրամ։
Loop-ը կարելի է ձեռք բերել արդեն այժմ Amazon ինտերնետային խանութից՝ մոտավորապես 100 դոլարով։