Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՆԵՐԸ՝ ԲՋՋԱՅԻՆՈՎ

Հունիս 17,2009 00:00

\"\"Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովը Ինգուշեթիայի քաղաքացիներին է տվել իր բջջային հեռախոսի համարը՝ տեղեկացնում է այդ հանրապետության պաշտոնական կայքը: Նախագահը Ինգուշեթիայի բնակիչներին առաջարկել է զանգել իրեն կամ կարճ հաղորդագրություններ գրել 8 928 792 20 38 համարով, եթե հանդիպեն կոռուպցիայի, չինովնիկների կողմից լիազորությունների վերազանցման, աշխատանքից անհիմն ազատումների, աշխատավարձերի չվճարման կամ ավազակության դեպքերի: Միեւնույն ժամանակ իշխանությունները խորհուրդ չեն տալիս այդ հեռախոսահամարից օգտվել՝ աշխատանք գտնելու, բնակարանով ապահովելու, հողհատկացման խնդրանքներով: Այդ կարգի խնդիրներն առաջարկվում է բարձրացնել Եվկուրովի օնլայն ընդունարանում, որը բացվել է մայիսի 20-ից:

Հիշեցնենք, որ Եվկուրովը Ինգուշեթիայի նախագահի աթոռը զբաղեցնում է 2008 թ. հոկտեմբերի 31-ից: Այդ ժամանակվանից ի վեր նա անընդհատ բարձրաձայնում է կոռուպցիայի եւ չինովնիկների կամայականությունների դեմ պայքարելու մասին: Ապրիլին նա կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տարաձայնությունների պատճառով աշխատանքից ազատեց իր վարչակազմի ղեկավար Իբրահիմ Տոչիեւին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել