Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում են հանրահավաքներ ճնշելուն

Հունիս 17,2009 00:00

\"\"Էստոնիայի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել արտակարգ դրության մասին օրենքի մեջ: Այդ փոփոխությունները թույլ կտան իշխանություններին օգտագործել բանակը եւ «Կայտ սե լիհտ» ռազմականացված կազմակերպությունը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու համար: Գործող օրենսդրությամբ բանակը եւ «Կայտ սե լիհտը» ներգրավվում են միայն սահմանադրական կարգը տապալելու փորձերը կանխելու համար: Էստոնիայի կառավարությունը կարծում է, որ այդ փոփոխությունները կօգնեն իշխանություններին ավելի հեշտ դուրս գալ այն իրավիճակներից, երբ զանգվածային ցույցերը դուրս են գալիս օրինականության սահմաններից: Մասնավորապես, նման դեպք է տեղի ունեցել 2007 թվականի ապրիլին, երբ ապամոնտաժվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանը, եւ դա առաջացրեց հուզումներ Տալլինում եւ մի շարք այլ քաղաքներում: Արդյունքում տուժել է ավելի քան 150 հոգի: Անկարգությունների վնասը կազմել է միլիոնավոր դոլարներ: Այս տարվա ապրիլին հայտնի է դարձել, որ Էստոնիայի ոստիկանությունը ձեռք է բերել ջրցան մեքենա, որն օգտագործվում է ցույցերը ցրելու համար:

2007 թվականին էստոնացի ոստիկանները նման մեքենաներ չունեին եւ ստիպված էին այդ տեխնիկան վարձակալել հարեւան Լատվիայից: Բացի այդ, Էստոնիայի ոստիկանությունում հայտարարել են, որ երկու տարվա ընթացքում զգալիորեն բարելավվել է ուժային կառույցների տակտիկական պատրաստվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել