Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ չստացվեց

Հունիս 17,2009 00:00

Հունիսի լույս 15-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում անասնագողության փորձ է եղել: Անհայտ անձինք գոմից հանել են Արտեմ Մանուչարյանի երկու կովը, մոզին եւ հորթը, սակայն Մանուչարյանի երեխան աղմուկ է բարձրացրել: Դեպքի վայր են ժամանել գյուղում պարեկություն անող ոստիկանները եւ Մանուչարյանի հարեւանները: Անասնագողերին հաջողվել է փախչել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տավուշի մարզում վերջին 15 տարում արձանագրված անասնագողություններին: Այս հանցագործությունը Տավուշում հիմնականում չի բացահայտվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել