Լրահոս
Օրվա լրահոսը

Bonjoure, Գեղարքունիք

Հունիս 17,2009 00:00

\"\"Նկատի ունենալով 1994-2008 թվականների հայ-ֆրանսիական համագործակցությունը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Իզեր մարզի, Ֆրանսիայի Ռոման եւ Գրենոբլ քաղաքների, Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Սեւան քույր քաղաքների համագործակցությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզում որոշել են Ֆրանսիայի օգնությամբ ապահովել տուրիզմի կայուն զարգացում, նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի զարգացման համար: Տուրիզմի զարգացումը Գեղարքունիքի մարզում կարեւոր նշանակություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար:

«ԿԱԶԱ հիմնադրամի», «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության», Վիենի տուրիզմի գրասենյակի, Գեղարքունիքի մարզի եւ Գրենոբլ քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատների եւ այլ տեղական ու միջազգային շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ստեղծվել է մի փաթեթ եւ ներկայացվել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին, Գեղարքունիքի մարզպետին, Ֆրանսիայի Իզեր մարզի գլխավոր խորհրդի ներկայացուցիչներին:

Տուրիզմի կայուն զարգացման ծրագրի հաստատումից հետո կունենանք մի փաստաթուղթ, որը կյանքի կոչվելու պարագայում կնպաստի մարզում տուրիզմի կայուն զարգացմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել