Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ սննդի օբյեկտներում մահճակալներ կան

Հունիս 17,2009 00:00

Նմանակում եվրոպական երկրների՞ն

Վերջերս «Վահան» համալիր միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստուգայց էր իրականացվել Մանանդյան փող. թիվ 29 հասցեում գտնվող «ՍՎ» հյուրանոցային համալիրում:

Պարզվել էր, որ հյուրանոցի աշխատակիցները նպաստել են 1986 թ. ծնված Վ. Հ.-ի, 1983 թ. ծնված Մ. Դ.-ի, 1988 թ. ծնված Թ. Ց.-ի, 1975 թ. ծնված Է. Բ.-ի, 1985 թ. ծնված Ա. Մ.-ի, 1977 թ. ծնված Ք. Մ.-ի եւ այլոց պոռնկությամբ զբաղվելուն՝ պարբերաբար, շահադիտական նպատակով նրանց տարածք տրամադրելով հաճախորդների հետ սեռական հարաբերության համար:

Մինչ հանգամանքները կպարզվեին, այդ ինֆորմացիային հետեւեց երեկ Վանաձորից ստացված նոր տեղեկատվությունը: «Վարդան Վարդանյան 5 գումարած 5» ՍՊԸ շոգեբաղնիքից բերման էին ենթարկվել 1983թ. ծնված Գագիկ Բ.-ն, 1982թ. ծնված Գեւորգ Բ.-ն, 1983թ. ծնված Վազգեն Վ.-ն, ինչպես նաեւ՝ 1987թ. ծնված Գայանե Ա.-ն, 1986թ. ծնված Կարինե Հ.-ն, 1989թ. ծնված Աննա Բ.-ն: Պարզվել էր, որ շոգեբաղնիքի տեխնիկական աշխատող Վարյա Մ.-ն նպաստել էր նշված անձանց պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն: Գործը ուղարկվել է քննչական բաժին:

Սակայն կատարվածը լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Գեղեցիկ է գիշերային Երեւանը: Փողոցների լույսերն ու հաճախ հանդիպող գիշերային ակումբների գովազդային վահանակները՝ «ստրիպտիզ» պարուհիների պատկերներով, ավելի են «գեղեցկացնում» մեր քաղաքը:

Երբեմն թվում է՝ մենք այնքան ենք զարգացել, որ էլ ուրիշ խնդիր չունենք. միայն գիշերային ակումբներն էին պակասում, դրանք էլ չուշացան…

Հայտարարությունների մեջ գերակշռում են «Աշխատանքի ենք հրավիրվում 16-25 տարեկան, բարետես արտաքինով աղջիկներ՝ գիշերային ակումբում մատուցողուհի աշխատելու համար, հասակը՝ սկսած 170 սմ-ից»։ Իսկ ոմանք բողոքում են, թե Հայաստանում աշխատատեղեր չկան: Անցնենք բուն թեմային։

Ցավալի է, բայց փաստ. մարմնավաճառությունը՝ որպես հակահասարակական ուղղվածություն ունեցող ինքնատիպ սոցիալական երեւույթ, գոյատեւել եւ այժմ էլ առկա է մեր հանրապետությունում։ Երբ մեզ մոտ ի հայտ եկան գիշերային ակումբները, ակնհայտ էր այդ չարաբաստիկ երեւույթի հակահասարակական ուղղվածությունն ու աճի միտումը, որի «ականատեսն» ենք մենք։

Գաղտնիք չէ, որ պարային եւ «ստրիպտիզ» ակումբներում գոյություն ունեն մահճակալով առանձնասենյակներ: Այդպիսիք կան նաեւ բազմաթիվ սննդի օբյեկտներում եւ հյուրանոցներում, շոգեբաղնիքներում, սաունաներում։

Նման գայթակղությունների նպատակն է՝ ավելացնել հաճախորդների քանակը, քանի որ զվարճանքի վայրերը հարմարեցվել եւ շարունակում են հարմարեցվել ոչ թե հասարակության, այլ մարմնավաճառների եւ նրանց ծառայություններից օգտվողների պահանջներին։ Այս ամենը, բնականաբար, ազդում է հասարակության ներդաշնակ զարգացմանը՝ վտանգելով մեր ազգային գենոֆոնդը, ինչպես նաեւ նպաստում է սեռական հիվանդությունների տարածմանը։

Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, քանզի այստեղ չկան ո՛չ տարիքային եւ ո՛չ էլ ժամային սահմանափակումներ։ Հասկանալի է, որ այդ ակումբների հաճախորդները հիմնականում երիտասարդ մարմնավաճառներն են, իսկ նրանց «ուղեկիցները» հաճախ ուսանողական տարիքի, անգամ՝ դպրոցահասակ տղաներ։

«Օբյեկտի» տերերը խրախուսում են մարմնավաճառների այցելությունները, աշխատակիցներն ապահովում են հաճախորդներով, նույնիսկ նրանց համար զեղչեր սահմանում։ Իսկ «ստրիպ» պարուհիները (նրանք հիմնականում այլազգի են) շատ հնարավոր է՝ սեռական շահագործման զոհ դառնան։ Սովորաբար, հայտնի չեն նրանց՝ Հայաստանում գտնվելու օրինականության, սեռական հիվանդություններով վարակված լինելու փաստերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել