Սովորական ղառղառ դուրս եկար
Ժողովուրդը մի հայտնի ասացվածք ունի՝ «դմակով ոչխար ես՝ մի տեղդ փակի»: Տեսեք՝ ո՞վ է խոսում բիզնես ընդդիմության մասին: Վաղուց ի վեր բացահայտ փեշը վառած-մարած գործակալ Արամ Կարապետյանը, որը 2008թ. մարտիմեկյան դեպքերից օրեր անց մարդկանց զգոնությունը բթացնելու նպատակով կարճ ժամանակով հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության VIP (գործակալների համար նախատեսված) «խցում»: Այնուհետեւ «առողջության վատթարացման» պատճառաբանությամբ, որը ռեժիսորական մեծ վարպետությամբ հրամցվեց հանրությանը, նա հայտնվեց ազատության մեջ: Ի տարբերություն մյուս բանտարկյալների, Արամը անհապաղ, առանց որեւէ խոչընդոտի, մեկնեց հանրապետությունից դուրս՝ իր «վաստակած» հանգիստն անցկացնելու նպատակով: Հիմա էլ տերերը հետ են կանչել նրան արձակուրդից եւ փորձում են կրկին իրենց գործիքին օգտագործել:
Այ Արամ, ինչո՞ւ ես իրար խառնվել, մենք ի՞նչ մեղք ունենք, որ Լեւոնը (ԼՏՊ-ն) արդեն վաղո՜ւց ֆիքսել է քո գործակալ լինելը, ի՞նչ է՝ այդ մասին քո փալասի տակ ինֆորմացիա չկա՞ր: Վերակենդանացմանդ օպերացիան, աշխարհիս այ փուչ մարդ, ի սկզբանե դատապարտված է ձախողման, փեշակդ փոխիր, փեշակդ, Արամ Կարապետյան:
Եվ, վերջապես, քեզ բացահայտողներին քո եւ Լեւոնի ընդհանուր դարձած շրջապատում փնտրիր, «Ազգային միաբանությունից» մի կախվիր, վազն արի: Էխ, Արամ, Արամ, եւ դու Արամ՝ արծվի տեղ էիր ուզում փախնեիր, սովորական ղառղառ դուրս եկար:
Ողբալի վիճակդ հասկացող, սակայն քեզ ոչնչով օգնել չկարողացող եւ չցանկացող՝