Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՄԵՂՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ

Հունիս 16,2009 00:00

«Սիրում եմ իմ կնքահոր որդուն: Ի՞նչ անեմ»- այս հարցը տեղ է գտել www.qahana.am կայքի հարցադրման էջում եւ որին պատասխանելով՝ տեր Զգոն քահանա Աբրահամյանն ասել է. «Դուք ձեր կնքահոր ընտանիքի հետ ազգականներ եք, հետեւաբար կնքահոր որդուն պետք է ընդունել որպես եղբայր: Եթե նա լիներ ձեր հարազատ եղբայրը՝ դուք նո՞ւյն կերպ կվարվեիք: Աստվածապաշտության մեջ անհրաժեշտ է ցուցաբերել նաեւ զոհաբերություն: Հաճախ պետք է հրաժարվել մեզ համար ցանկալի, սակայն Աստծո առջեւ մեղք համարվող երեւույթներից: Եվ եթե այդպես վարվենք, ապա Աստված, տեսնելով այդ ամենը, լիարժեք կփոխհատուցի»:

«Ի՞նչ է մենությունը։ Չեմ կարող պատասխանել այս բարդ, նաեւ պարզ թվացող հարցին»,- այս հարցի պատասխանը նույն կայքում տվել է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, ասելով. «Ունայնություն, ունայնությանց» /Ժող. 1:2/: Հզոր մի արքա՝ Ժողովողն, այդպես գրեց: Նա մարդկային հարաբերություն, հարստություն, չքավորություն եւ կյանքում ամեն ինչ ունայն համարեց: Թերեւս այդ գաղափարին հանգեց այն պատճառով, որ ինքը հազարավոր բնակիչ ունեցող քաղաքում միայնակ էր: Նա ցավով զգաց, որ կարող է լքվել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց կողմից: Բայց հետո հասկացավ, որ Աստված երբեւէ չի թողնում իր ստեղծածին մենության մեջ եւ հենց այդ պահին դարձավ իմաստուն: Աստված ազատում է մարդուն այն ամենից, ինչ նրան վախ եւ անհանգստություն է պատճառում: Հայտնի մի պատմություն կա: Փորձությունների մեջ ընկած մի մարդ կարծում է, թե Աստված իրեն լքել է:

Երազում՝ ավազի վրա, երկու տարբեր ոտնահետք է տեսնում, որոնք կողք կողքի են: Այնուհետեւ մի ոտնահետքն անհետանում է: Աստծուն հարցնում է, թե ի՞նչ պատահեց: Աստված ասում է, որ իրենց երկուսի ոտնահետքերն էին: Այսինքն՝ Աստված ողջ կյանքում նրա կողքին է եղել, իսկ դժբախտությունների եւ փորձությունների ժամանակ երբեք չի լքել: Իսկ թե ինչո՞ւ մի ոտնահետք է մնացել, քանի որ Աստված ամենադժվար պահին արդեն մարդուն իր գիրկն է առել: Դու միայնակ չես, խոսիր Աստծո հետ: Բացիր սիրտդ եւ հոգիդ նրա առջեւ եւ կազատվես այդ մենությունից: Այսուհետ քեզ համարիր Աստծուն սիրող անհատ: Միայն Աստված է հավիտենական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930